Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանել էր խնամուն ու երկու օր անց կախվել

Օգոստոս 26,2020 22:33

Ապրիլի 16-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց, որ Նոր Արեշի 26-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ ու դատաբժիշկներ։ 62-ամյա տղամարդու դին զննվեց. քիթը կոտրված էր, գանգուղեղային վնասվածքներ ուներ։ Միայնակ բնակվող տղամարդուն սպանել էին։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։  Տղամարդու դին հայտնաբերել էր աղջիկը։

Նա պարբերաբար զանգել  էր հորը. վերջինս հեռախոսազանգերին չէր պատասխանել, ուստի աղջիկը գնացել և տեսել էր, որ մահացած է։ Էրեբունու քրեական հետախույզները անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը։ Պարզեցին այն անձանց շրջանակը, որոնց հետ սպանվածը կարող էր տարաձայնություններ ունենալ։

Պարզեցին նաև տարաձայնությունների բնույթը։ Ոստիկանների տեսադաշտում հայտնվեց հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձը։ Անհրաժեշտ էր նաև պարզել՝ դեպքին ականատեսներ եղել են, թե՝ ոչ, եթե եղել են, ապա ովքեր։ Սա էլ արվեց և դեպքից ամիսներ անց՝ օգոստոսի 23-ին, առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվեց։ Այն կատարելու մեջ կասկածվող անձը դեպքից երկու օր անց՝ ապրիլի 18-ին, ինքնասպան էր եղել։ 59-ամյա տղամարդու դին հայտնաբերվել էր Արին-Բերդի փողոցի կիսակառույց շինություններից մեկում՝ սյունից պարանով կախված։ Տղամարդիկ, որոնք խնամիներ էին, տան հետ կապված տարաձայնություններ էին ունեցել։

Հերթական պարզաբանման ժամանակ 59-ամյա տղամարդը բութ գործիքով հարվածել էր 62-ամյա տղամարդու գլխին՝ պատճառելով մահ, ինչից հետո ապրիլի 18-ին կախվել էր։ Ներկայացվածը օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունն ու հանցագործության գործիքը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31