Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի հարցով բանակցային գործընթացը չպետք է լինի իմիտացիա». Ադրբեջանի ԱԳ նախարար

Օգոստոս 26,2020 19:44

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ուղեկցվի բովանդակային խոսակցությամբ՝ բոլոր կողմերի ներգրավմամբ, այլ ոչ թե վերածվի բանակցությունների իմիտացիայի: Այս մասին Մոսկվայում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին:

Նա նաև ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի նկատվում, ուստի Բաքուն այս հարցում մեծ հույսեր է կապում Մոսկվայի հետ։

Բայրամովի խոսքով՝ ադրբեջանական կողմը կարծում է, որ գոյություն ունի նորմատիվ-իրավական բավականին լուրջ հիմք, իսկ բանակցային գործընթացը պետք է ընթանա փաստաթղթերի շուրջ, որոնք ընդունվել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի և միջազգային կազմակերպությունների կողմից:

«Այս տեսանկյունից, ինչպես արդեն նշվել է, մենք բանակցային գործընթացը շարունակելու կողմնակից եք, բայց կարծում ենք, որ բանակցային գործընթացը պետք է ներառի հստակ հարցեր, լինի սուբստանտիվ, այլ ոչ թե իմիտացիա»,-հավելել է ադրբեջանցի նախարարը:

https://www.youtube.com/watch?v=bXA4LQVN83w

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31