Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լավրով. Համանախագահների համար անընդունելի են Արցախի հարցով բանակցային կազմը փոխելու փորձերը

Օգոստոս 26,2020 18:05

Օգոստոսի 26-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի համատեղ մամուլի ասուլիսը: Կողմերը անդրադարձել են նաև Արցախի հակամարտության կարգավորման հարցին:

Մասնավորապես, ՌԴ ԱԳ նախարարը ասել է, որ համանախագահների համար անընդունելի է Արցախի հարցով բանակցային կազմը փոխելու փորձերը: Նա նաև նշել է, որ արցախյան հակամարտության կարգավորման հարցում պետք է առաջնորդվել միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևով, ինչպես նաև՝ հաջորդ փուլերում մշակված բանակցային գործընթացի չափորոշիչներով, որոնք, ինչպես նշեց Լավրովը, մշակվել են ԵԱՀԿ-ի շրջանակներում:

Լավրովի խոսքով՝ այս ընթացքում մի շարք փաստաթղթեր են մշակվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ մոտեցումների տարբեր աստիճանի դետալացմամբ, որոնք, սակայն, միասնական են գլխավոր նպատակում՝ լուծել խնդիրը այն սկզբունքների հիման վրա, որոնք ամրագրված են ՄԱԿ կանոնադրությունում, ինչպես նաև ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակից ակտում: ՌԴ ԱԳ նախարարը նաև ասել է, որ կան մի շարք փաստաթղթեր, որոնց տակ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների, ԱԳ նախարարների, ինչպես նաև համանախագահների  ստորագրություններ են, որոնցում, թեկուզև ընդհանուր գծերով, բայց ամրագրված է կարգավորման համալիր մոտեցումը, ինչն էլ  պետք է բերի  խնդրի վերջնական լուծմանը:

Հարցին՝ արդյոք պահպանվում է ձեռք բերված համաձայնությունների հիմքը և ինչպես բարձրացնել դրա արդյունավետությունը, Լավրովը պատասխանել է. «Եվս մեկ անգամ ասում եմ, որ բավականին լուրջ հիմք  է մշակվել: Տխուր կլիներ կորցնել այդ հիմքը: Ցավոք, մենք նման փորձեր տեսել ենք, այդ թվում՝ բանակցային կողմը փոխելու փորձեր, ինչը համանախագահների համար անընդունելի է, մենք հրապարակայնորեն հայտարարել ենք այդ մասին»:

ՌԴ ԱԳ նախարարը կարծում է, որ առավել ինտենսիվ բանակցությունները չէր խանգարի: Նա նաև շեշտել է, որ անհրաժեշտ է նորմալացնել իրավիճակը, այդ թվում՝ բացառել պատահարների գրանցումը արդեն ոչ միայն Ղարաբաղին կից շրջաններում, այլ հայ-ադրբեջանական սահմանին: «Հույս ունենք, որ այլևս չի կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ հուլիսին»,-հավելել է նախարարը:

https://www.youtube.com/watch?v=bXA4LQVN83w

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31