Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր զորակցությունն է հայտնում Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին և շենքի բոլոր բնակիչներին։
Նախագահ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնում պայթյունի հետևանքով զոհված Արթուր Ղազարյանի ընտանիքին, իսկ վիրավորներին մաղթում է շուտափույթ ապաքինում։
Միաժամանակ Հանրապետության նախագահը վստահություն է հայտնում, որ քաղաքային իշխանությունների, ինչպես նաև կառավարության աջակցությամբ հնարավորինս արագ կվերացվեն պատահարի հետևանքները, կկարգավորվի բոլոր այն բնակիչների կեցության խնդիրը, որոնց բնակարանները մասամբ վնասվել կամ ամբողջությամբ փլուզվել են պայթյունից։
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ