Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ուսումնասիրության է ենթարկել Գյումրիում ծեծի հետևանքով 43-ամյա կնոջ մահվան ու երեխայի բռնության ենթարկվելու մասին հրապարակումները

Մարտ 06,2020 16:56

Բացարձակ մերժելի է բռնության ցանկացած դրսևորում․Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ուսումնասիրության է ենթարկել մարտի 5-ին Գյումրիում ծեծի հետևանքով 43-ամյա կնոջ մահվան ու երեխայի բռնության ենթարկվելու մասին հրապարակումները:

Ըստ այս պահին առկա հրապարակային տեղեկությունների՝ կոնկրետ իրավիճակում բռնությունը հանգեցրել է ողբերգական հետևանքի՝ կնոջ մահվան:

Հատկապես մտահոգող է, որ, ինչպես նշվում է հրապարակային աղբյուրներում, բռնության է ենթարկվել նաև երեխա։ Բռնությունն առհասարակ ու այս տեսակ բռնությունը, մասնավորապես, կարող է անդառնալի հետևանքներ ունենալ կնոջ կամ երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջության, երեխայի դեպքում նրա հետագա զարգացման վրա: Այս տեսակ բռնությունն անմիջականորեն է խարխլում ընտանեկան արժեքներն ու հակասում երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի էությանը, երեխայի լավագույն շահերի գաղափարին:

Ցավոք, հասարակությունում դեռևս հաղթահարված չեն կանանց վերաբերող կարծրատիպերը: Սա կարևոր գործոն է, որ բացասական ազդեցություն է ունենում կանխարգելման ողջ գործընթացի վրա:

Համակարգային առումով՝ սկսած քննության սկզբնական փուլերից մինչև դատական վերջնական ակտի կայացում, այս գործերի քննության արդյունավետ մեխանիզմ առկա չէ:

Թերի է օրենսդրությունը, որը հնարավորություն չի տալիս ապահովել բռնության ենթարկված անձանց արդյունավետ պաշտպանություն, լիարժեք բացահայտում և հետագա հնարավոր դեպքերի կանխարգելում: Դրանից բացի, պրակտիկան նույնպես խնդրահարույց է: Այստեղ անհրաժեշտ է կատարելագործել քննության սկզբնական փուլերը, իրավապահ մարմինների արագ արձագանքը, պետք է ապահովել նրանց անհրաժեշտ մասնագիտացումը:

Դա պետք է անել այնպես, որ քննությունը ոչ թե սահմանափակվի գործից գործ քննությամբ ու այն էլ խնդիրներով, այլ պետք է մանրամասն վերլուծվեն այդ արարքների կատարման պատճառներն ու նպաստող պայմանները ու պրակտիկան ապահովել՝ ըստ այդ արդյունքների:

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում այս գործը կլինի Պաշտպանի ուշադրության ներքո։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031