Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի երեք ծանրորդ կմասնակցի հեռավար միջազգային մրցաշարի

Օգոստոս 26,2020 16:40

Օգոստոսի 28-ից 30-ն անցկացվելու է ծանրամարտի մեջազգային հեռավար մրցաշար՝ նվիրված Ուզբեկստանի անկախության տոնին: Մրցաշարի բոլոր մանրամասները քննարկվել են մարզաձեւի միջազգային ֆեդերացիայում եւ կազմկոմիտեում:

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մրցաշարին մասնակցելու հայտ արդեն ներկայացրել է 40 երկիր, այդ թվում՝ Հայաստանը:

Մրցաշարում գործելու են անսովոր կանոնակարգեր: Եթե մարզիկը ռեկորդ սահմանի, ապա տեղում դոպինգ ստուգման կենթարկվի եւ  արդյունքը կգրանցվի «բացասական» պատասխանի դեպքում:

Հեռավար մրցաշարում հաղթողները որոշվելու են երկամարտում եւ մրցանակակիր ծանրորդների լուսանկարները մեդալի ֆոնին կազմակերպիչ երկրում կցուցադրվեն ուղիղ եթերում:

Պայքարը ծավալվելու է հինգ քաշային կարգում, որոնց հաղթողներն ու մրցանակակիրները կպարգեւատրվեն, համապատասխանաբար,   2500,1500 եւ 750 դոլարով:

Հայաստանը ներկայացված է լինելու երեք քաշային կարգում. 87 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 102 կգ՝ Սամվել Գասպարյան եւ գերծանր քաշային կարգ՝ Վարազդատ Լալայան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31