Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ որպեսզի պրոֆեսիոնալները համաձայնեն աշխատել այս կառավարության հետ, Նիկոլ Փաշինյանն իրեն պետք է ամբողջությամբ փոխի և հայտարարի, որ մի կողմ է դնում այն ինչ այս երկու տարվա մեջ եղել է, չի’ ստացվել վհուկների որսը, չի’ ստացվել սև ու սպիտակը, դա սխալ ճանապարհ է եղել և մենք գնում ենք համախմբման և համերաշխության ճանապարհով, միայն այդ պարագայում կարող ուժերը կցանկանան աշխատել նրա կառավարությունում։ Այս մասին #bRightTalk ձևաչափի տասնչորսերորդ մասի շրջանակում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Այսօր որևէ լավ մասնագետ չի համաձայնելու աշխատել մի կառավարությունում, որտեղ իրեն չեն լսելու, և մի ինչ-որ պահից ինքը դառնալու է քավության նոխազ»,-ասաց Մարուքյանը։
Մարուքյանը շարունակելով թեման բերեց ՍԴ դատավորների թեկնածուների օրինակը։
«Տեսե ՛ք, առաջադրել են դատավորի թեկնածու: Կառավարությունն առաջադրել է, կողմ է քվեարկվել, մեկ էլ սկսվում է մի արշավ՝ էլի նույն ուժի կողմից, որ քո հայրը եղել է Վճռաբեկ դատարանի դատավոր, և նա շատ վատ ժամանակաշրջանում է եղել, կիսում է պատասխանատվությունը, հետևաբար դու ասա ՛, որ հայրս վատն ա, վատ պրոցեսի մեջ ա եղել, իսկ եթե չես ասում, ուրեմն պատասխանատու ես դրա համար: Այսինքն՝ ի՞նչ ա ուզում գործող իշխանությունը՝ պավլիկմորոզովներ, ովքեր ուրանում են իրենց ծնողներին, սրբություններին՝ հանուն իրենց որևէ պաշտոն զբաղեցնելու»,- նշել է Մարուքյանը:
Կարդացեք նաև
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն