ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը ՖԲ-ում գրառում է կատարել այսօր Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ սպա Գուրգեն Ալավերդյանին առաջադրված մեղադրանքների մասին:
Նա գրում է. «Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածով: Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։
ՀՀ ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ և շարունակում է ինտենսիվ աշխատել ստեղծված իրավիճակի շուրջ»:
https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3176153472420791