Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Նյու-Յորքում չկարողացավ հաղթահարել ATP Masters մրցաշարի երրորդ շրջանի արգելքը: Թենիսիստը, թեեւ շատ վստահ անցկացրեց առաջին սեթը, սակայն այնուհետեւ երկու սեթում պայքարը տանուլ տվեց իսպանացի Ռոբերտո Բաուտիստային, ընդհանուր պարտություն կրելով 6:4, 3:6, 2:6 հաշվով՝ համալրեց հանդիսականների շարքը:
Այժմ Խաչանովը նախապատրաստվում է օգոստոսի 31-ին մեկնարկող Ամերիկայի բաց առաջնությանը՝ US Open-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ