Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության բանակի համար քաղաքացիական բնակչությունն ու օբյեկտները երբևէ թիրախ չեն հանդիսացել. ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ԱՀ ՊՆ

Օգոստոս 26,2020 15:58

Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը, շարունակելով հավատարիմ մնալ ստի և կեղծիքի վրա հիմնված իր քաղաքականությանը, այսօր հաղորդագրություն է տարածել, թե իբր ՊԲ զինծառայողները գնդացիրներից և դիպուկահար հրացաններից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլը գյուղի ուղղությամբ:

ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերոնշված հաղորդագրությունն ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է: Ավելին՝ պաշտպանության բանակի համար քաղաքացիական բնակչությունն ու օբյեկտները երբևէ թիրախ չեն հանդիսացել ու չեն հանդիսանում:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հետևել հրադադարի պահպանման ռեժիմին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են ձեռնարկել իրադրությունից բխող անհրաժեշտ գործողություններ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31