«Մենք պատրաստվում ենք թե՛ ստանդարտների, թե՛ որակի վերահսկողության տեսանկյունից որոշակի գործիքակազմ կիրառել հայկական ռազմաարդյունաբերական արտադրանքի նկատմամբ, որից հետո է՛լ ավելի կակտիվացնենք արտաքին շուկաներ դուրս գալու մեր հնարավորությունները»,-այսօր կայացած ասուլիսում այս մասին ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նրա խոսքով՝ տավուշյան դեպքերից հետո հայկական արդիականացված զինտեխնիկայի նկատմամբ հետաքրքրության որոշակի աճ ունենք`չնայած, ըստ նրա, մինչ այդ էլ հետաքրքրություն եղել է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև