Ադրբեջանական կողմում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին մի շարք մեղադրանքներ են առաջադրվել ըստ Ադրբեջանի քրեական օրենսգրքի, որոնցով նրան սպառնում է ցմահ ազատազրկում: Այս մասին հաղորդում է Turan ադրբեջանական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Պետական անվտանգության ծառայության և գլխավոր դատախազության համատեղ հաղորդագրությունը:
Ըստ հաղորդագրության՝ Ալավերդյանը մեղադրվում է «մարդկանց սպանելու, նրանց առողջությանը վնաս հասցնելու, նյութական զգալի վնաս հասցնելու, զենքի անօրինական շրջանառության» համար։ Պաշտոնական Բաքուն Ալավերդյանին մեղադրում է «հետախուզական տեղեկատվություն հավաքելու նպատակով սահմանն անօրինական հատելու» համար:
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշանիկ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իրականացվելու է ծառայողական քննություն:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև