Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում կտրուկ աճել է կորոնավիրուսի դեպքերի թիվը. Ermenihaber

Օգոստոս 26,2020 13:54

Թուրքիայում օգոստոսի 25-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 24 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Վերջինս նշել է, որ 1 օրում անցկացված 98․231 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․502 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 887 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 238.795 մարդ, իսկ 811 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ, ընդհանուր առմամբ, արձանագրվել է վարակման 261․194 և մահվան 6․163 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 6 մլն 521.640-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31