Կորոնավիրուսի համավարակը չի խանգարել ոլորտի զարգացմանը եւ չի խոչընդոտել նաեւ ենթակառուցվածքների ձեւավորմանը: 2020-ին շոշափելի արդյունքներ կլինեն: Այսօր այս մասին ասուլիսում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ համավարակի պատճառով տուժել է միայն համաժողովների կազմակերպման գործընթացը:
Նախարարն ամփոփեց կիսամյակը: Նրա խոսքով, այս տարի մշակվել եւ ընդունվել է Հայաստանի 2020-25 թվականների թվայնացման ռազմավարությունը, նախարարությունը մասնակցել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի մշակմանը, Երեւանի հեռուստաաշտարակը ներկվել է իսկ Գյումրիի հեռուստաաշտարակն էլ նախատեսվում է մաքրել կոռոզիայից:
Նախարարը նաեւ հայտնեց, որ այս տարվա 8 ամիսների ընթացքում բարձր տեխնոլոգիական եւ արդյունաբերության ոլորտի 134 նորաստեղծ ընկերությունների տրամադրվել են հարկային արտոնություններ: Ըստ նրա՝ եւս 11 ընկերություն գտնվում է հավատարմագրման գործընթացներում:
Համավարակով պայմանավորված միջոցառումների մասին խոսելիս՝ Հակոբ Արշակյանը հիշեցրեց, որ կառավարությունը 90 միլիոն դրամ տրամադրել էր Հայաստանի ինժեներական ասոցիացիային: Վերջինս կազմակերպել է թոքերի արհեստական շնչառության սարքերի արտադրություն ստեղծելու համար նախատեսված մրցույթ, որի ժամանակ հաղթել էր մեկ ընկերություն, որին տրամադրվել էր 35 մլն դրամ կանխավճար:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ