ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեւանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 2 քաղացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի եւ քթոսկրի կոտրվածքներ, մարմնի եւ դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում եւ բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:
Մյուս տուժածը` տղամարդ, ունի մարմնի եւ վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
Համալիր հետազոտություններից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:
Կարդացեք նաև