Ինչպես հայտնի է՝ այսօր վաղ առավոտյան՝ ժամը 7:18-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Ռայնիսի 3 հասցեում տեղի ունեցած պայթյունը եղել է երկրորդ հարկի բնակարանից:
Բնակիչները Aravot.am- ին պատմեցին, որ նշված բնակարանում բնակվում էր հայրը՝ երկու երեխաների հետ, երեխաների մայրը ՌԴ- ում աշխատանքի է մեկնել: Բնակիչների պատմելով՝ տան երեխաներից փոքրը՝ 13 -ամյա աղջիկը, երեկ հորեղբոր տանն էր մնացել. նախնական տեղեկություններով՝ տուժել էր միայն երեխաների հայրը, ում փրկարարները փլատակների տակից են հանել, իսկ նրա տղան վաղ առավոտյան տնից դուրս էր եկել :
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ