2020 թվականի հունիսի 25-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմում էին ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ավելի վաղ բարձր դատարանին ուղղած իրենց դիմումը հետ վերցնելու համար: Դեռ 2018 թվականին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դիմել էին ՍԴ՝ Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածի (սահմանադրական կարգը տապալելը) Սահմանադրությանը համապատասխանելու հարցի վերաբերյալ:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը երկու ամիս առաջ, երբ ԱԺ-ն ընդունեց Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությունը, լրագրողներին տեղեկացրեց, որ դիմումը հետ վերցնելու պատճառը ՍԴ շուրջ վերջին զարգացումների հետ չնույնականացնելն է:
Սակայն, մինչ օրս, դիմումը վերադարձնելու վերաբերյալ ՍԴ-ն որոշում չի կայացրել:
«Ինչպես հայտնի է մամուլից, իրենք նման դիմում ներկայացրել էին, որպեսզի իրենց դիմումը ետ վերցնեն: Այդ մասով տեղեկատվությունը հստակ է: Հարցը գտնվում է աշխատակարգային նիստի օրակարգում, դեռևս որոշում կայացված չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմից Ռուզաննա Աբրահամյանը:
Կարդացեք նաև
Հստակեցնող հարցին, թե դա նշանակում է, որ աշխատակարգային նիստ դեռևս տեղի չի ունեցել, Ռուզաննա Աբրահամյանը պատասխանեց. «Իրականում կարող է տեղի ունենալ աշխատակարգային նիստ, բայց տվյալ հարցի առնչությամբ որոշում կայացված չլինի՝ տարբեր պատճառներով, նախևառաջ հարցը պիտի ընդգրկված լինի օրակարգում, հետո հարցի վերաբերյալ կարող է տարբեր պատճառներով որոշում չկայացվել: Ամեն դեպքում, փաստը մնում է փաստ՝ այս պահին մենք չունենք նշված հարցով կայացված որոշում, հարցը գտնվում է աշխատակարգային նիստի օրակարգում»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: