Բելառուսի նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ երկրում տեղի ունեցող ցույցերը աշխարհաքաղաքական ենթատեքստ չունեն,դրանք ո՛չ ռուսամետ են, ո՛չ հակառուսական, ո՛չ եվրոպամետ և ոչ էլ հակաեվրոպական:Այս մասին նա հայտարարել է Եվրախորհրդարանի արտաքին գործերի հարցերով կոմիտեի նիստին, որն անցկացվել է առցանց ձևաչափով:
Տիխանովսկայային դիմավորել են ծափահարություններով:
Նա նշել է, որ խոսքը խաղաղ հեղափոխության մասին է: Տիխանովսկայան ընդգծել է, որ բելառուսցիների պահանջը պարզ է. նրանք ցանկանում են ազատ և արդար ընտրություններ: Նրա կարծիքով՝ ժողովուրդը հետ չի կանգնի և չի հանձնվի: Խոսելով անցած հանգստյան օրերին տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի մասին՝ Սվետլանա Տիխանովսկայան նշել է. «Մենք այլևս ընդդիմություն չենք, մենք ներկայացնում ենք մեծամասնությանը»: Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ Եվրոպայի կենտրոնում տեղակայված հանրապետությունում բողոքի ակցիաների ժամանակ մահացել է առնվազն վեց մարդ:
Նախագահի նախկին թեկնածուն նաև հույս է հայտնել, որ նոր ընտրություններ հնարավոր է անցկացնել գործող իշխանությունների հետ «երկխոսության միջոցով»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ