Կատալոնյան ակումբի ղեկավարությունը վերջապես կողմնորոշվել է, թե ինչ արժե արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին: Այս մասին տեղեկացնում է իսպանական Mundo Deportivo-ն:
Եթե հավատանք աղբյուրին, ապա նոր ակումբը Մեսսիի համար պետք է վճարի 700 միլիոն եվրո: Միեւնույն ժամանակ ասվում է նաեւ, որ ակումբի նախագահի պաշտոնակատարը բացասական է վերաբերվում արգենտինացու տրանսֆերին, քանի որ վերջինը կապված է բազմաթիվ գովազդային պայմանագրերով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ