Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Բավարիայի» ու Եվրոպա լիգայի գավաթակիր «Սեւիլիայի» միջեւ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի 2020 թ. խաղարկությունը, որ կայանալու է սեպտեմբերի 24-ին՝ Բուդապեշտում, կանցկացվի տրիբունաների մասնակի զբաղվածության պայմաններում: Այսպիսի որոշում կայացրել է եվրոպական միության գործադիր կոմիտեն:
Ըստ այդմ, թույլատրվել է, որպեսզի ֆուտբոլասերները զբաղեցնեն այդ խաղի ժամանակ «Պուշկաշ Արենա» ստադիոնի տրիբունաների ընդհանուր տարողունակության 30 տոկոսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ