«Բյուրականի աստղադիտարանն այսօր այնպիսի հեղինակություն ունի, որ նույնիսկ ամբիցիոզ վրացիներն ընդունել են, որ տարածաշրջանում մեր դերակատարումն է գերակայում։ Թուրքիան ևս պաշտոնական նամակով ճանաչել է, որ տարածաշրջանում մեր աստղադիտարանն առաջատարն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։
«Բյուրականի աստղադիտարանը միշտ էլ առանձնացել է ոչ ստանդարտ օբյեկտների բացահայտումով և այսօր 14,5 հազար տիեզերական օբյեկտներ հայկական անվանումներ ունեն։ Մեր փոքր Հայաստանը չէր կարող նման աստղադիտարան ստեղծել և այսօր էլ դժվար է պահպանել ունեցածը, քանի որ կառավարությունն ու հանրությունը կորցրել են հետաքրքրությունը գիտության հանդեպ, մինչդեռ աշխարհում հակառակ պրոցեսն է ընթանում։
Հայաստանը մեծ հաջողություններ է գրանցում աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադաներում, մինչդեռ 2009 թվականից «աստղագիտություն» առարկան չի դասավանդվում դպրոցներում։
Համաշխարհային գիտական կենտրոնները հետաքրքրված են մեր աստղագետներով և հայ գիտնականը պահանջված է։ Սակայն շնորհալի երիտասարդներն այսօր նախընտրում են այն ոլորտները, որոնք բարձր աշխատավարձ են ապահովում»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում