Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսից Գյումրու բուժաշխատող է մահացել

Օգոստոս 25,2020 18:45

Շիրակի մարզում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 39 դեպք։ Ամենավերջին մահացածը կրտսեր բուժաշխատող է՝ ծնված 1960 թվականին։ Նա մահացել է մայրաքաղաքում, սա առաջին դեպքն է, որ վիրուսից Շիրակի մարզի բուժաշխատող է մահանում։

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանը։

Վարակի օջախն աշխատավայրը չի եղել․ աշխատավայրում վարակման դեպքեր չեն արձանագրվել, բուժաշխատողը վատ է զգացել, նմուշառվել է, տեղափոխվել մայրաքաղաք, որտեղ և մահացել է, ունեցել է նաև ուղեկցող հիվանդություններ։

Մեր տեղեկություններով, նա աշխատում էր Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում, այստեղ վարակման դեպքեր չկան․ այստեղի աշխատակիցներն աշխատանքի մտնելուց առաջ պարտադիր նմուշառվում են։

Նշենք, որ այսօր Գյումրու ինֆեկցիոնում 3-ով ավելացավ կորոնավիրուսով վարակվածների թիվը․ երկու օր առաջ 38 հոգի էին, այսօր դարձան 41։ Ավելացավ նաև տնային մեկուսացման ցուցում ունեցող քաղաքացիների թիվը․ երկու օր առաջ 475 քաղաքացի էին, որոնցից 106-ի մոտ կար դրական ախտորոշում՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, այսօր դարձան 517, որոնցից 101-ի մոտ կա դրական ախտորոշում՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31