Օգոստոսի 25-ին, ժամը 16։13-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղբյուրակի ջրամբարը երեխա է ընկել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը երեխան դուրս է բերվել տեղի ուժերով։ Հրազդանի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին երեխան մահացել է։
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն