Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյանին կանչե՞լ են Ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ-ն պարզաբանում է

Օգոստոս 25,2020 17:38

Aravot.am-ն այսօր ԱԱԾ-ից հետաքրքրվեց՝ ճի՞շտ են արդյոք մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կանչվել է ԱԱԾ: Ըստ այդ լուրերի, նախարար Թորոսյանն այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած միջադեպից հետո հրավիրվել է ԱԱԾ: Ըստ նույն լուրերի՝ Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Մեր հարցին ի պատասխան՝ ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Արթուր Գեւորգյանն ասաց՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ԱԱԾ չի կանչվել, նախարարին ԱԱԾ կանչելու որեւէ հիմք չկա:
Արդյոք վիճե՞լ են Նիկոլ Փաշինյանն ու պարոն Թորոսյանը եւ ի՞նչ պատճառով, այս հարցերի պատասխանը մեզ չհաջողվեց ստանալ,  քանի որ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:  Չնայած՝ ավելի վաղ, 168.amի հետ զրույցում, Մանե Գեւորգյանն այս լուրն էլ էր հերքել՝ նշելով, որ դրանք բամբասանքներ են, եւ չի ցանկանում մեկնաբանել:
Aravot.am-ը հրաժարականի մասին հարց ուղղեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանին. «Ինչ վերաբերում է հրաժարականին, ապա այդ լուրերը հերքում եմ, նախարարն այս պահին գտնվում է աշխատանքի մեջ»:
Ալինա Նիկողոսյանն ասաց, որ վարչապետի որոշմամբ՝ նախարարը արձակուրդ է գնալու օգոստոսի 31-ից  մինչեւ սեպտեմբերի 18-ը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31