Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված՝ մեր վետերաններին ծննդյան օրերի առթիվ 100 հազարական ՀՀ դրամի չափով պարգևավճարներ հատկացնելու որոշում եմ կայացրել: Ցավոք, նրանց մեծ մասն արդեն մեզ հետ չէ, բայց ապրողներին պետք է արժանին մատուցել:
Հ. Գ. Այսօր Մեծ Հայրենականի մասնակից, ստեփանակերտաբնակ Համբարձում Բախշիյանի ծննդյան 97-ամյակն է: Այդ առթիվ, հանձնարարականիս համաձայն, նրա օջախ է այցելել իմ օգնականը և փոխանցել ջերմ շնորհավորանքներս:
Քաջառողջություն եմ մաղթում մեր բոլոր վետերաններին»:
Կարդացեք նաև