Լրահոս
Օրվա լրահոսը

Վերանորոգումն ավարտվել է նախատեսված ժամկետից 12 օր շուտ. Հայկական ատոմակայանը միացվեց Հայաստանի միասնական էներգահամակարգին

Օգոստոս 25,2020 15:54

Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի N3 և 4 տուրբագեներատորները պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ-2020) հետո դուրս են եկել հզորության էներգետիկ մակարդակ և միացել Հայաստանի միասնական էներգահամակարգին:

ՊՆՎ շրջանակում ավարտվել են աշխատանքները ռեակտորային և տուրբինային արտադրամասերում, ինչպես նաև կենտրոնացված վերանորոգման արտադրամասում։ Իրականացվել է կառավարման համակարգերի քարշակների և ռեակտորի պաշտպանության գործիքային հետազոտությունը, ինչպես նաև մետաղի չքայքայող վերահսկման սարքերի ստուգումը։ Կատարած աշխատանքները թույլ են տվել էապես բարձրացնել էներգաբլոկի շահագործման անվտանգության և հուսալիության աստիճանը։

Հայկական ԱԷԿ-ի ՊՆՎ ավարտվել է նախատեսված ժամկետից 12 օր շուտ։ Դա հնարավոր է դարձել շնորհիվ գործընթացի հատուկ կազմակերպման, Հայկական ԱԷԿ-ի անձնակազմի՝ վերջնական արդյունքի հասնելու նպատակաուղղվածության, ինչպես նաև շնորհիվ ներգրաված կազմակերպությունների հետ առողջ գործնական փոխհարաբերությունների, որոնք ձևավորվել են համատեղ արդյունավետ աշխատանքի ընթացքում։ Հայկական ԱԷԿ-ի պլանային նախազգուշական աշխատանքների կատարման և սարքավորումների արդիականացման գլխավոր կապալառուն է՝ «Ռուսատոմ Սերվիս» մասնագիտացված ընկերությունն է, որը «Ռոսատոմ»  պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկ ստորաբաժանման մասն է։

Արդեն հինգերորդ տարի Հայկական ԱԷԿ-ը համատեղում է պլանային-նախազգուշական վերանորոգումը կայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման հետ, քանի որ միջոցառումների մեծ մասը տեխնոլոգիապես հասանելի է միայն կանգնեցված էներգաբլոկում։ ՊՆՎ ավարտից հետո Հայկական ԱԷԿ №2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի աշխատանքները կշարունակվեն։

«Ռոսատոմ» պետկորպորացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31