Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտնականները հայտնել են կորոնավիրուսով կրկնակի վարակման առաջին հաստատված դեպքի մասին

Օգոստոս 25,2020 14:41

Հոնկոնգի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ հայտնաբերել են կորոնավիրուսով կրկնակի վարակվելու առաջին հաստատված դեպքը: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ 33-ամյա երիտասարդը երկրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով ապաքինվելուց 4,5 ամիս անց: Երիտասարդը թեստ է հանձնել օդանավակայանում Իսպանիայից վերադառնալուց հետո: Կրկնակի թեստավորման ժամանակ պացիենտի մոտ հիվանդության որևէ ախտանիշ չի եղել:

Վիրուսի հետազոտությունը ցույց է տվել, որ երկրորդ վարակման ժամանակ վիրուսը տարբերվել է առաջին վարակից: Գիտնականներին հայտնի է, որ կորոնավիրուսով վարակված մարդիկ իմունիտետ են ձեռք բերում, բայց մինչ օրս անհայտ է՝ որքան արդյունավետ է այդ պաշտպանությունը  և որքան կարող է այն տևել: Վերոնշյալ պացիենտի դեպքը վկայում է այն մասին, որ վիրուսի նկատմամբ իմունիտետը կարող է լինել ոչ տևական:

Ավելի վաղ Չինաստանի գիտնականները ևս հայտնել էին կորոնավիրուսի կրկնավարակի մի քանի դեպքերի մասին:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31