Այս տարի՝ 2020 թվականին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR) նշում է իր ստեղծման 10-ամյակը։ Այս տարիների ընթացքում ստեղծվել է մասնավոր պահպանվող տարածք, որն առաջինն է Հարավային Կովկասում։
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահներն այնքան են հմտացել իրենց գործում, որ նրանց հաջողվում է շատ յուրահատուկ կադրեր ֆիքսել կենդանիների առօրյայից։
Օրինակ՝ CWR անտառապահ Մանուկ Մանուկյանը, որը Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի բնակիչ է, բոլորովին վերջերս բեզոարյան այծերի այս լուսանկարներն է ստացել, որոնք իսկապես ուշագրավ են։
Բեզոարյան այծը՝ իրեն ապահով զգալով, այնքան է մոտեցել անտառապահին, որ վերջինիս հաջողվել է լուսանկարներով արտացոլել կենդանու վեհ ու հպարտ կերպարը։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC)։