Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «ՀՀ ողջ տարածքում 14-օրյա ինքնամեկուսացման պահանջ է սահմանված արտերկրից ՀՀ ժամանող անձանց համար։
Ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետի ընթացքում անձը կարող է վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտություն, որի բացասական պատասխանի դեպքում կարող է դուրս գալ մեկուսացումից»։