Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազերի զինծառայողների հրապարակած տեսանյութերը սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպտագույն խախտում են». Նաիրա Զոհրաբյանը դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին

Օգոստոս 25,2020 14:01

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դիմել եմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին:

Ազերի զինծառայողների հրապարակած տեսանյութերը սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպտագույն խախտում են:

Օգոստոսի 22-ին, ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը, եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է՝ հայտնվելով ադրբեջանական զինուժի իրավասության ներքո: Դիրքերում մոլորված եւ ադրբեջանցիների կողմից դիվերսիոն խմբի ղեկավար ներկայացրած՝ ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանը ադրբեջանցի զինծառայողների կողմից ենթարկվել է նվաստացման եւ բռնությունների։

Սպային ձեռնաշղթա հագցնելը, նրա դեմքը գլխարկով ծածկելը, սպայի արժանապատվությունը վիրավորող հայհոյանքները, Գուրգեն Ալավերդյանի էթնիկ պատկանելությունը շեշտելով՝ նվաստացնող հայտարարություններ անելն ու այդ ամենը սոցիալական ցանցերով եւ ադրբեջանական հեռուստաընկերություններով տարածելը ժնեւյան կոնվենցիայի հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտումներ են։

Հիշեցնեմ, որ կոնվենցիայով երաշխավորվում է ռազմագերիների պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, ինչը բացառում է ցանկացած նվաստացում եւ անհարգալից վերաբերմունք։

Եվրոպայի Խորհրդի անդամ Ադրբեջանը, ով միացել է միջազգային իրավունքի բազմաթիվ կոնվենցիաների, այդ թվում՝ ռազմագերիների հետ վարվելակերպի հայտնի կոնվենցիային, շարունակում է հետեւողականորեն խախտել ու թքած ունենալ իր իսկ ստանձնած պարտավորությունների վրա։
Մենք բազմիցս տեսել են, թե ինչպես է այդ երկիրը վերաբերվում իր իրավասության ներքո հայտնված հայ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց, ու վերջիններս ինչ անմարդկային խոշտանգումների են ենթարկվում եւ սպանվում, ինչպես, օրինակ, Մանվել Սարիբեկյանը, որի մասով միջազգային իրավապաշտպան հանրության համարժեք իրավական գնահատականն այդպես էլ չեղավ։

Ակնկալում եմ միջազգային կառույցների՝ իրավական ողջ գործիքակազմով արձագանքը Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31