Օգոստոսի 25-ին կայացած ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում Գեւորգ Մուրադյանն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, իսկ Միքայել Մալխասյանը՝ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի քարտուղար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը:
Հիշեցնենք, որ հենց Գևորգ Մուրադյանն էր հանձնարարել ԵՊՀ անվտանգության ծառայությանը՝ թույլ չտալ, որ լրագրողները մտնեն շենք՝ պատճառաբանելով, որ պարետի որոշմամբ արգելվում է 40 հոգուց ավելի մի տարածքում հավաքվելը:
Ըսդ Գեւորգ Էմին- Տերյանի մեկ այլ գրառման՝ Գևորգ Մուրադյանն ասել է, որ ԵՊՀ զարգացման համար ուսման վարձը պետք է լինի 1-1,2 մլն դրամ, իսկ ուսանող Խաչիկ Աբաջյանը թվարկել է վերընտրված Գևորգ Մուրադյանի՝ նախկինում արված այն խոստումները, որոնք չեն կատարվել։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև