Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյանը ցանկացել է մասնակցել նիստին, բայց առողջական վիճակը թույլ չի տվել

Օգոստոս 25,2020 13:09

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է տեղի ունենար ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի գործով նախնական դատական նիստը, սակայն, ինչպես Aravot.am-ին հայտնեց պաշտպանական թիմի անդամ Երեմ Սարգսյանը, նիստը հետաձգվել է եւ նշանակվել վաղը՝ 12:00-ին: «Առողջական վիճակի պատճառով Գագիկ Խաչատրյանին հնարավոր չէր ներկայացնել դատարան, սակայն նա ցանկանում է մասնակցել նիստին: Մենք դատարանին խնդրեցինք նիստը հետաձգել, որպեսզի պարոն Խաչատրյանը հնարավորություն ունենա մասնակցելու»,-ասաց Երեմ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Գագիկ եւ Կարեն Խաչատրյանները մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար, երկուսն էլ մեղադրանքը չեն ընդունում:

«Դատարանը քննարկելու է Խաչատրյանների խափանման միջոցի հարցը: Գագիկ Խաչատրյանը 64 տարեկան է, ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի: Նախորդ տարի նա քննիչի կանչով ընդհատել էր բուժումը Գերմանիայում եւ վերադարձել ՀՀ: Ինչպես հիշում եք, այս տարվա hուլիսին ՄԻԵԴ-ը կիրառեց միջանկյալ միջոց՝ պահանջելով ՀՀ կառավարությունից ապահովել Գագիկ Խաչատրյանի անհապաղ բուժումը քաղաքացիական հիվանդանոցում: Խաչատրյաններն արդեն 1 տարի է, կալանավորված են»,-նշեց Երեմ Սարգսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31