Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ՝ մեկ տարեկան երեխայի վաճառքի դեպքից

Օգոստոս 24,2020 23:03

Երեւան քաղաքում բնակվող ամուսինները, որոնք մեկամյա երեխայի առք ու վաճառքի գործով մեղադրյալ են, ազատ են արձակվել, նրանց նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Հիշեցնենք, որ 13.05.2020թ. Մասիս քաղաքի բնակչուհին հաղորդում էր տվել Ոստիկանության Մասիսի բաժնում, որ իր որդուն 500.000 ՀՀ դրամ գումարի դիմաց վաճառել է Երևան քաղաքում բնակվող ամուսիններին, սակայն վերջիններս մաս-մաս վճարել են ընդամենը 300.000 ՀՀ դրամ: Դեպքի առթիվ հարուցվել է Քրեական գործ ՝ Քրեական օրենսգրքի 168 հոդվածի առաջին մասով (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ վաճառքի համար):

Երեխային գնելու համար մեղադրվողի պաշտպան Հայկ Ապրեսյանը Aravot.am-ին ասաց, որ նախաքննություն է կատարվում՝ պարզելու երեխայի կենսաբանական հայրը հանդիսանում է մեղադրվող տղամարդը, թե՝ ոչ:

Ըստ մեր զրուցակցի, նշված տղամարդը հենց երեխայի կենսաբանական հայրն է, որը պնդում է, որ երեխայի համար ոչ մի գումար չի վճարել: Փաստաբանը նաեւ հայտնեց, որ հաղորդում տված կինն էլ երեխայի կենսաբանական մայրն է. «Անհարմար է ասել, բայց այդ կինն այնքան էլ ադեկվատ չէ. ինքը ամեն ինչ կարող է ասել, նախաքննությունը ցույց կտա»:

Մեկ տարեկան երեխան մի քանի ամիս է՝ ինչ փոխանցվել է հորը, մեր հարցին, թե ինչու է մի քանի ամիս առաջ փոխանցվել հորը, փաստաբանը պատասխանեց՝ նախաքննական գաղտնիք է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31