«Ընթացիկ քննարկումներ են եղել, անդրադարձել ենք արտաքին հարցերի, ներքին բարեփոխումների հարցերի՝ կրթական, դատաիրավական: Այդ առումով եղել է արժեքային քննարկում», լրագրողներին այսօր հայտնել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հերթական նիստից հետո:
«Կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածուի հարցին անդրադարձ չի եղել, հարցեր չեն հնչել: Քննարկում չի եղել նաև դատարանների միավորման առումով», նշել է Լիլիթ Մակունցը՝ կրկին շեշտելով, որ վարչապետի հետ հանդիպումը փակ է եղել, և այդ է պատճառը, որ ինքն ընդհանուր գծերով է բացահայտում քննարկված թեմաները:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի լիազորությունների դադարեցման հարց այսօր չենք քննարկել, լրագրողներին հայտնել է Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով վերջին շրջանում շրջանառվող տարբեր տեղեկություններին:
Իսկ հարցին՝ գո՞հ են Արայիկ Հարությունյանի աշխատանքից, Մակունցը պատասխանել է. «Մենք անձերի, թեկնածուների չենք քննարկել, մենք քննարկել ենք ընդհանուր մոտեցումներ»: