ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ֆինանսների նախարարության: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:
Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հաստատել իրավունքի խախտումը եւ Հայաստանի Հանրապետությունից հօգուտ իրեն որպես ոչ նյութական վնասի հատուցում 2 մլն դրամ բռնագանձել:
Հայցը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին:
NEWS.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն ասաց, որ հայցի պատճառը դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից դռնբաց դատական նիստի ընթացքում առանց պաշտպանական կողմի կարծիքը հայտնելու հրապարակել է նրա առողջական վիճակի մասին բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ:
Կարդացեք նաև
Ալումյանը նշեց, որ այդ աստիճանի մանրամասներով տեղեկություններ տարածվեցին դռնբաց դատական նիստում, որը մեծ հանրային հնչողություն ունի։