Գերմանական «Շարիտե» հիվանդանոցը, որտեղ այժմ գտնվում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, հայտարարել է, որ նրա հետազոտության արդյունքները վկայում են թունավորման մասին:
Գերմանացի բժիշկների պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ նա թունավորվել է խոլինէսթերազի ինհիբիտորների խմբին պատկանող նյութից:
Նշվում է նաև, որ դեռևս չի պարզվել, թե կոնկրետ որ նյութն է թունավորման պատճառ դարձել, այս պահին ևս մեկ հետազոտություն է կատարվում։
Ըստ տեղեկատվության՝ Նավալնին շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում՝ արհեստական կոմայի մեջ, նրա վիճակը լուրջ է, բայց ներկա պահին կյանքին անմիջական սպառնալիք չկա:
Կարդացեք նաև
Ընդդիմադիր գործչի հիվանդության հնարավոր հետևանքները դեռ անհայտ են, բայց այն կարող է ազդել հատկապես նյարդային համակարգի վրա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Բազում թերթերից միան «Առաւօտն» էր քիչ թէ շատ մօտ թարգմանել “был отравлен – веществом из группы ингибиторов холинэстеразы” նախադասութիւնը, բայց եւ այնպէս նորից սխալ:
Ուրեմն խոլինէսթերազը «բարի» ֆերմենտ է, առանց որի մարդը չի կարող ապրել: ‘Ինհիբիցիա’ նշանակում է «ճնշել, արգելակել», իսկ համապատասխան նիւթը՝ ինհիբիտոր: Բազմահազար քիմիական նիւթեր (դեղեր, թոյներ) կարող են տարբեր ֆերմենտների ինհիբիտոր լինել: Որոշ միացութիւններ էլ խոլինէսթերազի համար ինհիբիտոր կարող են լինել. այսինքն տուեալ նիւթը ներարկելով՝ խոլինէսթերազի աշխատանքն արգելակւում է:
«Հրապարակ» թերթում խոլինէսթերազն է թոյնը 😀 😀 😀 Տէ՜ր Աստուած:
ՅԳ. Ճիշտ տարբերակը՝ «… , որ նա թունաւորուել է խոլինէսթերազԻ ինհիբիտորների խմբին պատկանող նյութից»:
Շատ շնորհակալություն դիտողության համար, ուղղեցինք: