Այս տարվա 2-րդ եռամսյակում ՀՆԱ-ի՝ համախառն ներքին արդյունքի աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13.7%-ով:
Այս մասին տեղեկանում ենք վիճակագրության կոմիտեի այսօր հրապարակած տվյալներից: Այս տարվա 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճի տեմպը կազմել է 3.9%՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ:
Ըստ նույն աղբյուրի, ՀՆԱ-ի ծավալն ընթացիկ գներով 2020-ի 2-րդ եռամսյակում կազմել է 1 տրիլիոն 270 միլիարդ 978 միլիոն դրամ, այդ թվում գյուղատնտեսության ծավալը` 136 միլիարդ 754 միլիոն դրամ կամ ՀՆԱ-ում 10.8%:
Նշենք, որ 2019-ին ՀՆԱ-ի աճի տեմպը կազմել է 7.6%՝ 2018 թվականի համեմատ, անցյալ տարի ՀՆԱ-ի ծավալն ընթացիկ գներով կազմել է 6 տրիլիոն 569 միլիարդ 30 միլիոն:
Կարդացեք նաև
ՀՆԱ-ի ծավալն ընթացիկ գներով 2020-ի 1-ին եռամսյակում կազմել է 1 տրիլիոն 268 միլիարդ 440 միլիոն դրամ, որից գյուղատնտեսության ծավալը կազմել է 59 միլիարդ 805 միլիոն:
ՀՆԱ մեկ շնչի հաշվով կազմել է 429 հազար 399 դրամ՝ այս տարվա 2-րդ եռամսյակում, իսկ 1-ին եռամսյակում՝ 428 հազար 773 դրամ:
Ընդ որում. ՀՆԱ-ի 13.7%-ով անկման դեպքում գյուղատնտեսությունն աճել է 0.3%-ով աճ:
Այս տարվա 2-րդ եռամսյակում սպառողական գներն աճել են 1.2%` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 2.5%-ի դիմաց:
Վիճկոմիտեն գնաճը պայմանավորում է պարենային ապրանքների՝ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ, ծառայությունների եւ ոչ պարենային ապրանքների գնաճով, որոնք համապատասխանաբար կազմել են՝ 1.9%, 1.2% եւ 0.3%:
Նույն աղբյուրի համաձայն, մեր երկրում աշխատուժի միջին թվաքանակը 2020-ի 1-ին եռամսյակում կազմել է 1 միլիոն 180 հազար մարդ, որոնց 80.2% կամ 946 հազար 500-ը զբաղված են եղել տնտեսության մեջ, այդ թվում 13.9%-ը` գյուղատնտեսության ոլորտում:
2020 թվականի 2-րդ եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձը հանրապետությունում կազմել է 182 649 դրամ, ՎԿ-ի տվյալներով, դիտարկվող ժամանակաշրջանում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճի միտում՝ 1.8%՝ գրանցված գնաճի 1.2%-ի նկատմամբ:
Վիճակագրական կոմիտեն նույն հրապարկման մեջ ներկայացրել է նաեւ 2019 թվականի գործազրկության մակարդակը՝ որը կազմել է 17.9% կամ 220 հազար 800 մարդ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ