Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արձանագրվել են գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնելու դեպքեր. տեսչական մարմինների մշտադիտարկումները շարունակվում են

Օգոստոս 24,2020 17:50

Օգոստոսի 24-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջաններում՝ ՀՀ պարետի որոշմամբ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։

Մասնավորապես՝ Նոր Նորքի 1-ին զանգվածում և Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Երևանի կենտրոնական «Կիլիկիա» ավտոկայանի հարակից տարածքում, Տեսչական մարմնի մասնագետների կողմից կատարած վերահսկողության արդյունքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում կրկին խախտումներ չեն հայտնաբերվել։ Այստեղ խնդիրը գրեթե կարգավորվել է, վարորդները մեծամասամբ պահում են պարետի կողմից ամրագրված բոլոր ցուցումները։

Հիմնական խախտումները  կրկին շարունակում է արձանագրվել հանրային տրանսպորտում։ Այսօր ևս կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավել  ուղևորներով  և  գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնելու դեպքեր։

Հայտնաբերված բոլոր խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

ՔՏՀԱՏՄ տրանսպորտի անվտանգության մասնագետները շարունակում են ամենօրյա գրաֆիկով մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել մարզերում և մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը շարունակվել են ՀՀ ողջ տարածքում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը մայրաքաղաքի վարչական շրջաններում և մարզերում շարունակել են պարետի կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ հսկողությունը։

Մշտադիտարկման լայնածավալ աշխատանքներն ընթացել են մի շարք պետական մարմինների վարչական շենքերում,  բժշկական կազմակերպություններում, ատամնաբուժական կաբինետներում, դեղատներում, բանկերում, հյուրանոցներում, հյուրատներում, գեղեցկության սրահներում, գրասենյակներում և մանրամեծածախ առևտրի կետերում։

Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

Ստուգվողներին նաև տրամադրվել են խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Մարզերում և Երևանում խստացված ստուգայցերը շարունակվում են։

ՇՎՏՄ ներկայացուցիչները Աբովյան քաղաքում էին. արձանագրվել են խախտումներ

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում և մի շարք այլ համայնքներում: Խախտումներ են արձանագրվել շինանյութի և բենզինի մանրածախ առևտրի կետերում, որտեղ բացակայել են դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, փակ աղբամանները և ջերմաչափման գրանցամատյանները:

Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկում իրականացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Հիշեցնենք, որ տեսչական մարմինը առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն:

ԲԸՏՄ-ն մայրաքաղաքում խախտումների թվաքանակի նվազում է արձանագրել

Օգոստոսի 24-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի անակնկալ խստացված ստուգայցերը եղել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։

Վաղ առավոտից Տեսչական մարմնի մասնագետները ոստիկանների ուղեկցությամբ դիտարկել են, թե որքանով են քաղաքացիները զբոսայգիներում պահպանում ՀՀ պարետի կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնները։ Ստուգայցերի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել։

Մշտադիտարկումների վիճակագրական տվյալների համաձայն՝ մայրաքաղաքում խախտումների թվաքանակն օրեցօր նվազում է։

Դրական արդյունքների ամրագրման և խախտումների բացառման նպատակով՝ ԲԸՏՄ-ն շարունակում է իրականացնել ամենօրյա լայնածավալ իրազեկման աշխատանքներ, ստուգայցեր և մշտադիտարկումներ հանրապետության ողջ տարածքում։

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31