«Այս պահին մենք հետեւում ենք հրապարակումներին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ պատասխանելով հարցին, թե ԶՈՒ սպա Գուրգեն Ալավերդյանի առնչությամբ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակն ինչ աշխատանքներ է իրականացնում:
«Մեր երկխոսությունն իշխանությունների հետ համապատասխանաբար կուղղորդենք դեպի հարցի ընթացակարգային շարունակություն՝ այնպես, ինչպես անում ենք նման դեպքերում»,-նշեց Զառա Ամատունին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին, ինչպես ՊՆ-ն է հաղորդել, Գուրգեն Ալավերդյանը մոլորվել էր եւ հայտնվել Ադրբեջանի տարածքում: Վերջինիս զինծառայողները հայ սպայի մասնակցությամբ նվաստացուցիչ տեսարաներով եւ վերաբերմունքով տեսանյութ են հրապարակել՝ նրան ներկայացնելով իբրեւ դիվերսիոն խմբի ղեկավար, մինչդեռ, ինչպես ՊՆ-ն է հայտնել, դա ապատեղեկատվություն է. Ալավերդյանը մոլորվել է խիստ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև