Գերմանիայի կառավարությունը չի բացառում, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին, որը տեղափոխվել է Բեռլինի «Շարիտե» կլինիկա՝ բուժման համար, թունավորել են: Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հայտարարել է, որ «որոշակի հավանականություն կա», որ Նավալնիին թունավորել են:
«Ցավոք, ռուսական նորագույն պատմությունում մի քանի կասկածելի դեպքեր եղել են»,-հավելել է նա:
Պաշտոնական Բեռլինը կոչ է արել «լիակատար թափանցիկություն» ցուցաբերել միջադեպի հետաքննության ժամանակ:
Հիշեցնենք, որ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատացել է օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա ուղևորվող օդանավում, որը արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում: Նավալնին հոսպիտալացվել էր անգիտակից վիճակում: Օգոստոսի 22-ին Նավալնին, գտնվելով կոմայի մեջ, տեղափոխվել է Բեռլին բուժման համար: Ռուս ընդդիմադիր քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտարարել է, որ նրան, հնարավոր է, թունավորել են:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ