Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ը և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը գործակցում են հանուն առցանց կրթվելու հնարավորության

Օգոստոս 24,2020 14:48

Այս ամառ Ucom-ը «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հետ գործակցությամբ մեկնարկել է  «Աշակերտական առաջնորդության» 3-շաբաթյա առցանց ճամբարը, որի նպատակն է աշակերտների շրջանում խթանել իրենց համայնքների զարգացման գաղափարների հոսքը, սերմանել քաղաքացիական պատասխանատվություն և կապ ստեղծել աշխարհի տարբեր ծայրերում բնակվող իրենց հասակակիցների հետ։ Ucom-ը Հայաստանի 24 համայնքներից 370 ճամբարականի մասնակցության համար տրամադրել է ինտերնետ հասանելիությամբ SIM-քարտեր։

Ճամբարի ընթացքում աշակերտները հնարավորություն են ունեցել մասնակցելու Ucom-ի գործադիր ղեկավարների մասնագիտական զարգացման առցանց դասընթացներին և խմբերով աշխատել իրենց համայնքների կարիքներից բխող «Համայնքային ներազդեցության» ծրագրերի մշակման վրա։ Աշակերտական բազմաթիվ ծրագրերից Ucom-ը ֆինանսավորելու է Արմավիր մարզի Բագարան համայնքի աշակերտների համայնքային ներազդեցության ծրագրի իրականացումը։ Բագարանի միջնակարգ դպրոցի աշակերտներն առաջարկում են հիմնել թանգարան և իրենց կողմից մշակված կայք, որոնց միջոցով երեխաները պատրաստվում են ներկայացնել տեղական մշակութային ժառանգությունը։

«Այս վերջին ամիսներին Ucom-ը դժվարությամբ է ընտրել բոլոր նոր նախագծերն ու ծրագրերը, որոնց պետք է մասնակցի։ Սա պայմանավորված է մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, այդ թվում՝ նաև COVID-19-ով, բայց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի այս ծրագրի իրականացմանը չէինք կարող չաջակցել։ Պետք էր ուղղակի տեսնել մեր ղեկավար անձնակազմի ոգևորությունը, որով դասընթացներ վարեցին՝ աշակերտների հետ կիսվելով իրենց փորձով ու գիտելիքով։ Շնորհակալ եմ թե՛ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի թիմին՝ այս հնարավորությունն ընձեռելու համար, և թե՛ մեր գործընկերներին՝ ինտերակտիվ առցանց դասընթացները կազմակերպելու համար», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

«Մարտից ի վեր, Հայաստանի կրթական ոլորտն անցավ էական փոփոխությունների միջով, երբ հարյուրավոր աշակերտներ զրկվեցին ուսումը շարունակելու հնարավորությունից։ Երախտապարտ ենք Ucom-ին` COVID-19-ի և թվային միջոցների սղության պատճառով ստեղծված բացը լրացնելու նպատակով մեր աշակերտներին ինտերնետ հասանելիությամբ ապահովելու համար», – ասել է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Ռուիզ Կլարկը։

«Աշակերտական առաջնորդության առցանց ճամբար»-ին աջակցելը Ucom-ի և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի միջև հաստատված գործակցության բաղադրիչներից է։ Հիմնադրամի նպատակն է Հայաստանի և Արցախի աշակերտներին ապահովել հավասար կրթական հնարավորություններով։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հավաքագրում և վերապատրաստում է տաղանդավոր մասնագետների, ովքեր երկու տարով տեղափոխվում են դասավանդելու համայնքներում, իսկ Ucom-ը մասնակիցներին տրամադրում է ինտերնետ հասանելիություն և սմարթֆոններ։

«Յուքոմ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31