Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 125 շենքի բնակիչները ահուսարսափով են մուտքի դռնից ներս մտնում: Կան բնակիչներ, որոնք մուտքի դուռը բացելիս մի քանի րոպե կանգնած են մնում դռան դիմաց, թակում մուտքի դուռը, ինչը անծանոթների մոտ գուցե տարակուսանք կամ հարցեր առաջացնի, բայց բնակիչներն այդ կերպ առնետներին են «քշում», որովհետեւ մուտքում առնետավազք է:
Առնետներն այստեղ վաղուց տնավորվել են, նույնիսկ բնակիչների տներ ներխուժել: Բազմաթիվ անգամներ խնդրի մասին բնակիչներն ահազանգել են համատիրություն, այստեղից վստահեցրել են, որ ամիսը մի քանի անգամ կրծողների դեմ պայքարի նախատեսված բոլոր միջոցներն իրականացնում են:
Խնդրին ծանոթ է նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը, որը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ խնդրի բարձրաձայնումից հետո նշված հասցեում դերատիզացում է արվել: Արդյունքը, սակայն, բնակիչների համար տեսանելի չէ, որովհետեւ առնետները շարունակում են բազմանալ, անսպասելի հյուրընկալվել բնակիչների տներ ու ահուսարսափի մեջ պահել նրանց:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ