Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հաջող մեկնարկեց կորոնավիրուսի համավարակի պայմաններում իր առաջին մրցաշարում:
Ցինցինատիի ATP Masters մրցաշարում, որը պահպանել է անվանումը, սակայն այս տարի տեղափոխվել է Նյու-Յորք, Խաչանովը առաջին շրջանում երկու սեթում միեւնույն 6:4 հաշվով հաղթեց Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկին եւ հաջորդ փուլում ուժերը չափելու է իսպանացի Պաբլո Կարրենոյի հետ:
Այս զույգի հաղթողը երրորդ շրջանում խաղալու է ֆրանսիացի Ռիշար Գասկե-իսպանացի Ռոբերտո Բատիստա զույգի հաղթողի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև