Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 30-ամյակին
30 տարի առաջ՝ օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը, որը դարձավ մեր նորանկախ պետության առաջին հիմնադիր և իրավարար փաստաթուղթը՝ ամփոփելով իր մեջ պետականաստեղծման հիմնական սկզբունքներն ու արժեքները։
Հայաստանի հանրապետության անկախության հռչակագիրը բացառիկ փաստաթուղթ է՝ թե՛ իր բովանդակությամբ և թե այն հանգամանքով, որ այն ձևավորվել էր իրական համաժողովրդական կոնսեսուսի արդյունքում, և հիմք դարձել մեր անկախ պետության վերականգման համար։ Թեև հռչակագրում նախանշված ոչ բոլոր նպատակներն են դեռևս իրականություն դարձել, սակայն միևնույն ժամանակ կարելի է փաստել, որ այն իր հիմնական դերը որպես անկախ Հայաստանի հանրապետության ստեղծման հիմնադիր փաստաթուղթ, արդեն իսկ կատարել է։
Այժմ արդեն ժամանակն է եկել ձեռնամուխ լինել նոր՝ ավելի ընդգրկուն փաստաթղթի մշակմանը, որն իր հիմքում ունենալով նաև Հայաստանի հանրապետության անկախության հռչակագիրը, կարտահայտի առավել լայն համազգային կոնսեսուսը և միտված կլինի ապագա առնվազն 100-ամյակի կտրվածքով հայկական երկու պետությունների հզորացմանն ու մեկ պետության մեջ միավորմանը, Հայոց Ցեղասպանության և Հայրենազրկման հետևանքների հաղթահարմանը, և հեռանկարում նաև հայկական քաղաքակրթության երբեմնի հզորության և փառքի վերականգման հիմնական ուղիների նախանշմանը։
Կարդացեք նաև
Շնորհավո՜ր Հայաստանի հանրապետության անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակը, փա՛ռք ազատ և անկախ Հայաստանի հանրապետությանը։
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդ