Վրաստանի բարձրլեռնային Շաթիլի գյուղի (Դուշեթիի մունիցիպալիտետ, Մցխեթա-Մթիանեթի շրջան) մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը ցած է գլորվել ժայռից` մոտ 80 մետր բարձրությունից: Ըստ նախնական տվյալների` միկրոավտոբուսում Թբիլիսիից զբոսաշրջիկներ են եղել:
Ըստ ՆԳՆ-ի տեղեկատվության` վթարի զոհ է դաձել 17 ուղևոր, 3-ին հաջողվել է փրկել: 3-ն էլ տեղափոխվել են մայրաքաղաքի հիվանդանոցներ, նրանց վիճակը գնահատվում է ծանր:
Տեղում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները, ինչպես նաև մահացածների նույնականացում է կատարվում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում