«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ինստագրամյան իր էջում Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի կապակցությամբ գրառում է կատարել․
Շնորհավորում եմ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի կապակցությամբ։ Անկախությունը մեր ու մեր զավակների ապագայի փառահեղ ճանապարհն է, որը պիտի պահպանենք ու զարգացնենք՝ աշխատելով, նվիրվելով, կառուցելով, տնկելով, իրար հարգելով, սուտն ու կեղծիքը մերժելով, մեծամիտ անկարողությունն ու հոխորտացող վախկոտությունն արհամարհելով, մարդկանց վաստակը գնահատելով և բոլորի համար ինքնադրսևորվելու ու արարելու ուղիներ բացելով։
Կեցցե՛ Հայոց պետականությունը։
https://www.instagram.com/p/CEO0m05JBL4/?igshid=1gbtf1uqqy17a&fbclid=IwAR02KAcp8AR2BKIa299rJnnLc-QBSIGUPdI6AhkAqJCJYsmjnPJV2YUheiQ