Այսօր երեկոյան կայանալիք ՉԼ-ի ՊՍԺ-«Բավարիա» եզրափակիչ խաղում «Ինտերը», անկասկած, երկրպագելու է ֆրանսիացիներին: Եվ դրա համար հիմնավոր պատճառ կա:
La Repubblica-ն տեղեկացնում է, որ Միլանից փարիզյան ակումբ Մաուրո Իկարդիի տրանսֆերի պայմանագրում մի կետ կա, ըստ որի ՊՍԺ-ն «Ինտերին» բոնուսային 2 միլիոն եվրո կվճարի, եթե թիմը նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ