Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ համոզմամբ՝ այս օրը Հայաստանի Հանրապետությունում պետք է հիշատակվեր պետական ամենաբարձր մակարդակով․ Էդմոն Մարուքյան

Օգոստոս 23,2020 15:50

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի շնորհավորական ուղերձը Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,
30 տարի առաջ այս օրը Գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը։
Սա, իրավամբ, Հայաստանի պատմության վերջին 600-700 տարիների ամենակարևոր փաստաթղթերից մեկն էր, որի հիմքի վրա մեկնարկեց անկախության վերականգնման գործընթացը։
Փաստացի, Հայաստանի Առաջին Հանրապետության անկումից 70 տարի անց՝ հայ ժողովուրդը վերստին հնարավորություն էր ստանում ինքնուրույն որոշումներ կայացնել և ստեղծել իր պետությունը։

Ասվածից հետևում է, որ Անկախության հռչակագիրը զուտ փաստաթուղթ չէ, այն պետականության հիմնասյուներից է, դրա առաջադրած գաղափարներն ու սկզբունքները փոփոխման և վերանայման ենթակա չեն, դրանք մշտապես ուղեկցելու են Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության և իմ համոզմամբ՝ այս օրը Հայաստանի Հանրապետությունում պետք է հիշատակվեր պետական ամենաբարձր մակարդակով: Առնվազն պետք է օրվա խորհուրդն ընդգծող միջոցառումներ կազմակերպվեին։ Դա հնավոր էր անել համավարակի առկայության պայմաններում և նույնիսկ պարտադիր էր, քանի որ մենք ամեն օր չենք նշում Անկախության հռչակագրի 30-ամյակը։
Ինչևիցե… շնորհավորում եմ բոլորիս, ինչպես հայաստանցիներին, այնպես էլ աշխարհասփյուռ հայությանը այս բացառիկ տոնի առթիվ։
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։

 

«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31