Նոր կորոնավիրուսային վարակի պատճառով մոտ 5-ամսյա դադարից հետո իրենց դռներն են բացել թանգարանները։
Իսկ Ազգային պատկերասրահում վերաբացվել է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը․ Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի ստեղծագործությունները տեսնելու մեծ ցանկության, ինչպես նաև համավարակային սահմանափակումներով պայմանավորված ձանձրույթի հաղթահարման մասին են վկայում Ազգային պատկերասրահի առջև գոյացած հերթերը։