Երեկ ուշ երեկոյան շախմատի Հայաստանի ազգային հավաքականը օնլայն օլիմպիադայի «C» խմբում երեք հանդիպում անցկացրեց: Մեր ընտրանին իրար հետեւից պարտության մատնեց Խորվաթիային՝ 4,5:1,5, Ալժիրին` 6:0 եւ Մարոկկոյին` 6:0 եւ 10 միավորով խմբում բարձրացավ մաքուր 2-րդ հորիզոնական: Միանձնյա առաջատարն այստեղ Ռուսաստանն է, որը ոչ մի միավոր չի կորցրել:
Այսօր խմբում կայանալու են վերջին երեք տուրերը: Մեր հավաքականը հաջորդաբար հանդիպելու է Անգլիայի, Ռուսաստանի եւ Եգիպտոսի հետ:
Խմբում հաղթող հավաքականը անմիջականորեն անցնում է ¼ եզրափակիչ, իսկ 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցնողները քառորդ եզրափակչի համար անցկացնելու են լրացուցիչ մրցախաղ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ